Grandstream WP820 Wifi

Հոկտեմբեր ամսից պատվերների համար հասանելի կլինի Grandstream ընկերության WP820 հեռախոսը:

Հեռախոսը աշխատում է Wifi-ի միջոցով (802.11a/b/g/n), կարող է գործարկել նաեւ Android համակարգի համար գրված ծրագրեր, ունի Bluetooth` ականջակալի եւ այլ սարքերի հետ միացման համար, ինչպես նաեւ բարձրորակ (HD) ձայնային համակարգ:

Ստորեւ ներկայացնում ենք հեռախոսի տեխնիկական մանրամասները.

  • Dual-band WiFi, ռոմինգի ընդլայնված հնարավորություններով,
  • Bluetooth 4.2, զանգերի փոխանցման հնարավորությամբ,
  • HD ձայնի հնարավորություն եւ կրկնակի միկրոֆոն՝ աղմուկի խլացման տեխնոլոգիաներով,
  • 1500mAh հոսանքի մարտկոց, որը թույլ է տալիս խոսել 7.5 ժամ, իսկ սպասման ռեժիմում՝ 150 ժամ,
  • Ակսելերոմետր եւ անմիջական խոսակցության ռեժիմի կոճակ (push to talk),
  • Micro USB եւ 3.5mm ականջակալի մուտք,
  • 2 SIP հաշվի եւ 2 գծի հնարավորություն:

Հիշեցնենք, որ բացի WP820 Wifi հեռախոսից, Grandstream-ը արտադրում է նաեւ IP Dect հեռախոսներ՝ Grandstream DP720, Dect բազային կայան DP750 եւ Dect ազդանշանի ուժեղացուցիչ` DP760:

Այս հեռախոսների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների, ցուցադրական տարբերակների եւ տեղադրման հարցերով միշտ կարող եք կապվել մեզ հետ:

NETCORE ընկերությունը հանդիսանում է Grandstream ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում: