DellEMC MX7000 մոդուլային համակարգ

DELL EMC ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին ներկայացրեց իր երկար սպասված MX7000 համակարգը, որը DELL EMC-ն անվանում է Կինետիկ, հավանաբար, շեշտելով համակարգի բացառիկ ճկունությունը եւ արագ ընդլայնվելու հնարավորությունը՝  բիզնեսի դինամիկ զարգացումների պահանջներին համապատասխան:

MX7000 համակարգն իրենից ներկայացնում է.

  • 7U չափերով մոդուլային շասսի, որի մեջ կարող են աշխատել մինչեւ 8 հատ 2S չափի, կամ մինչեւ 4 հատ 4S չափի հաշվողական բլոկ, ինչպես նաեւ 12Gbps արագությամբ տվյալների պահպանման մինչեւ 7 բլոկ,
  • 25GbE, 12Gb SAS եւ 32Gb FC ֆաբրիկաներ,
  • 3 հատ I/O ֆաբրիկա, որոնցից 2-ը ընդհանուր նշանակության, 3-րդը՝ տվյալների պահպանման համակարգի համար,
  • Մուլտի-շասսի համակարգ՝ մինչեւ 10 շասսի միավորելու հնարավորությամբ,
  • Կառավարման մեկ համակարգ բոլոր 3 ՝ ցանցային, տվյալների պահպանման եւ հաշվողական ենթահամակարգերի համար:
  • 6 հատ 3000W հզորությամբ ցանցային ռեզերվային համակարգ (Grid redundancy):

 

 

 

 

 

 

 

Ներկայացնենք MX7000 համակարգի բաղկացուցիչ բլոկները.

PowerEdge MX740c հաշվողական բլոկ

  • երկու Intel® Xeon® պրոցեսոր (28 միջուկ)
  • 24 հատ DDR4 DIMM սլոտ (RDIMM/LRDIMM)
  • 6 հատ 2.5″ SAS/SATA կամ 4 հատ NVMe

 

 

 

 

 

 

MX740c հաշվողական բլոկից շասսիի մեջ կարելի է տեղադրել առավելագույնը 8 հատ:

 

PowerEdge MX840c հաշվողական բլոկ

  • 4 հատ Intel® Xeon® պրոցեսոր (28 միջուկ)
  • 48 հատ DDR4 DIMM սլոտ (RDIMM/LRDIMM)
  • 8 հատ 2.5″ SAS/SATA կամ NVMe

MX840c բլոկից մեկ շասսիի մեջ կարելի է տեղադրել մինչեւ 4 հատ:

 

PowerEdge MX5016s պահպանման բլոկ

  • 12Gbps ուղիղ կցվող SAS պահպանման համակարգ
  • մինչեւ 16 հատ 2.5″ SAS (HDD/SSD) դիսկեր
  • մեկ շասսիում կարելի է տեղադրել մինչեւ 7 բլոկ, ընդհանուրը՝ 112 հատ դիսկով:

 

PowerEdge MX IO մոդուլներ

  • PowerEdge MX9116n սկզբնական մակարդակի 25G ֆաբրիկա,
  • PowerEdge MX5108n արագագործ 25GE սվիչ, մեկ շասսիի համար,
  • PowerEdge MX7116n25G ընդլայնող ֆաբրիկա՝ շասսիների միացման համար,
  • PowerEdge MXG610s արագագործ 32G Fibre Channel սվիչ:

 

Dell EMC OpenManage Enterprise — Modular Edition
Համակարգում ներառված OpenManage կառավարման համակարգը, թույլ է տալիս մեկ ինտերֆեյսով կառավարել բոլոր երեք՝ ցանցային, սերվերային եւ տվյալների պահպանման համակարգերը, նվազեցնում կառավարման եւ սպասարկման արժեքը, հեշտացնում ուսուցումը, ապահովում ինտեգրացիան Dell Remote Access Controller 9  (iDRAC9) եւ Lifecycle Controller (LC) համակարգերի հետ:

Այսպիսով, MX7000 համակարգը ներկայացվում է որպես փայլուն այլընտրանք՝ ավանդական եւ հիպեր-համակցված (hyper-coverged) համակարգերին, ներառելով երկու համակարգերի առավելությունները եւ ապահովելով բացառիկ ճկունություն ինչպես ապարատային ընդլայնման, այնպես էլ հիպերվայզորների ընտրության տեսանկյունից:

NETCORE ընկերությունը հանդիսանում է DELL EMC ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում: Այս եւ բոլոր այլ լուծումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների, ցուցադրական նյութերի եւ գնի վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք մեզ: