Stulz CyberCool WaterTec

STULZ ընկերության CyberCool WaterTec համակարգը ջրային սառեցմամբ նորագույն չիլեր է, որն ունի բազմաթիվ կարեւոր առավելություններ:

ՕՊՏԻՄԱԼ ՉԱՓԵՐ ԵՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Չիլերն ունի շատ կոմպակտ եւ սպասարկման համար հարմարավետ կառուցվածք, որի շնորհիվ այն զբաղեցնում է շատ քիչ տարածք, իսկ սպասարկումն իրականացվում է ավելի հեշտ եւ արագ: Բացի այդ, սառեցման բլոկի փոքր չափերը թույլ են տալիս այն սերվերային սենյակ տեղափոխել առանց քանդման:

 

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԷԿՈԼՈԳԻԱ

Չնայած այն հանգամանքին, որ STULZ ընկերության չիլերները համարվում եմ ամենախնայող եւ էկոլոգիապես ամենաանվնաս չիլերները, այստեղ կիրառվում է նաեւ ֆիրմային Turbocor տեխնոլոգիան, որն էլ ավելի է օպտիմիզացնում չիլերի ծախսը հատկապես ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի ժամանակ:

CyberCool WaterTec չիլերում օգտագործվում է սառեցման նոր՝ HFO դասի R1234ze սառեցնող ռեագենտը, որը համարվում է էկոլոգիապես բացարձակ անվնաս եւ երկրագնդի գլոբալ տաքացման վրա ամենաքիչ ազդեցությունն ունեցող գազը:

Հաշվի առնելով եվրամիության նորագույն պահանջները, այս չիլերում օգտագործվում է նվազագույն քանակությամբ՝ ավելի քան 70%-ով պակաս ռեագենտ՝ շնորհիվ նորարարական լուծումների եւ մոտեցումների:

 

FREE COOLING ՄՈԴՈՒԼ

Համակարգին կարելի է միացնել նաեւ Free Cooling մոդուլ, որը թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը, ինչպես նաեւ թեթեւացնել կոմպրեսորի ծանրաբեռնվածությունը՝ շնորհիվ արտաքին միջավայրի սառնության օգտագործման:

 

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Չիլերն ունի մոնիտորինգի համակարգ, որի շնորհիվ կարելի է ամբողջովին կառավարել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի չիլերների աշխատանքը, միացնել այլ արտաքին սարքեր՝ պոմպեր, ջերմախառնիչներ եւ այլն, ինչպես նաեւ մշակել հատուկ աշխատանքային ռեժիմներ՝ կախված տարբեր իրավիճակներից:

 

ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

CyberCool WaterTec չիլերը ունի տարբեր մոդելներ, նախատեսված 350-ից 1400kW աշխատանքային ռեժիմների համար:

 

NETCORE ընկերությունը, արտադրողի բարձրակարգ մասնագետների օգնությամբ, ապահովում է նման համակարգերի ներդրման ամբողջական ցիկլը՝ նախագծումից մինչեւ տեղադրում եւ սպասարկում:

STULZ ընկերության արտադրանքի, պահեստամասերի եւ սպասարկման  հետկապված բոլոր հարցերով դիմեք մեզ: