Dell EMC ընկերության VxRail հիպեր համակցված համակարգը

Dell EMC ընկերության կողմից առաջարկվում են տարատեսակ հիպեր համակցված (hyper converged) ենթակառուցվածքային լուծումներ` VxRack SDDC, VxRack Flex եւ VxRail, որոնք տարբերվում են լիցենզավորման եւ ընդլայնման սկզբունքներով, տվյալների պահպանման համակարգեր կառուցվածքով եւ համատեղելի հիպերվայզորների քանակությամբ:

Մասնավորապես, եթե, օրինակ, VxRack Flex համակարգում կարելի է օգտագործել գործնականում ցանկացած հիպերվայզոր, ապա VxRail համակարգը աշխատում է միայն vSphere հիպերվայզորով:

Ընդ որում, հաշվի առնելով այն փաստը, որ DELL EMC եւ VMWare ընկերությունները գտնվում են նույն՝ Dell Technologies կոնցեռնում, vSphere հիպերվայզորը ներառված է VxRail-ում առանց հավելյալ արժեքի: Այսինքն, գնելով VxRail համակարգը, դուք անվճար ստանում եք գործարանային, պորֆեսիոնալ կարգավորմամբ vSphere, որն աշխատում է պաշտոնապես սերտիֆիկացված սարքավորման վրա:

Բացի այդ, հավելյալ նոդեր ավելացնելու դեպքում նույնպես ոչ մի լիցենզիա պետք չէ գնել՝ նոր նոդերը եւս նախապես լիցենզավորված են:

Ընդհանրապես, լիցենզավորման եւ ներառված ծրագրային ապահովման առումով VxRail-ը բացառիկ է լուծում է: Բացի հիպերվայզորից, այն ներառում է նաեւ բոլոր այլ անհրաժեշտ ծրագրային լուծումները՝ օրինակ Dell Data Protection Suite փաթեթի ամբողջական լիցենզիան, որի մեջ ներառված են այնպիսի կարեւորագույն ծրագրային փաթեթներ, ինչպիսիք են Avamar, Networker, Storage Direct, Application Direct, RecoverPoint, Enterprise Copy Data Management, DP Search եւ այլն:

Եվ այս բոլոր ծրագրային փաթեթները տրամադրվում են անվճար, տեղադրված եւ կարգավորված Dell EMC-ի մասնագետների կողմից, առանց ծրագրային կամ տեխնիկական համատեղելիության, արագագործության կամ այլ խնդիրների, քանի որ համակարգը եւ ծրագրային ապահովումը ստեղծվում են նույն թիմի կողմից:
Լրացուցիչ ոչինչ պետք չէ գնել, տեղադրել, կարգավորել, թեստավորել:
Ամեն ինչ ներառված է և աշխատում է՝ համակարգի միացման պահից:

VxRail համակարգը շատ ճկուն է նաեւ նոդերի ընտրության առումով: Կախված ձեռնարկության պահանջներից, կարելի է ընտրել տարբեր սերիայի նոդեր՝ ընդհանուր նշանակության,  հատուկ VDI ենթակառուցվածքի համար կամ պահոցային նոդեր՝ ինֆորմացիայի պահպանման համար:

Կարծում ենք, արդեն կարիք չկա նշել, որ բոլոր նոդերը եւս մշակվում են VMWare-ի հետ միասին, հաշվի առնելով հիպերվայզորի բոլոր առանձնահատկությունները եւ պաշտոնապես սերտիֆիկացված են vSphere հիպերվայզորի հետ աշխատելու համար:

Մեկ կարեւոր հանգամանք եւս. ի տարբերություն այլ HCI լուծումների, VxRail-ը եզակի է նաեւ այն առումով, որ ողջ համակարգի սպասարկման ծառայությունը (vendor support) իրականացվում է մեկ ընկերության կողմից, քանի որ սուպերվայզորը, նոդերը, սվիչ ֆաբրիկան եւ ծրագրային համակարգերը արտադրվում են Dell Technologies-ի կողմից: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե բոլոր այս բաղկացուցիչները արտադրվեն տարբեր արտադրողների կողմից եւ պետք լինի շփվել առնվազն 3 արտադրողների սպասարկման թիմերի հետ, որոնցից յուրաքանչյուրը տեղյակ է միայն իր արտադրանքից:

Տեխնիկական եւ ծրագրային հնարավորություններից բացի, անշուշտ, շատ կարեւոր հանգամանք է նաև համակարգի շահագործման ընդհանուր արժեքը (TCO):  Հայտնի են դեպքեր, երբ սարքավորումը ի սկզբանե վաճառվում է բավականին ցածր գնով, այնուհետ սպասարկումը վաճառվում է շատ ավելի թանկ:

Այս առումով եւս VxRail համակարգը 100% կանխատեսելի է, քանի որ Dell EMC ընկերությունը տրամադրում է բոլոր տեսակի ծառայությունների եւ սպասարկման պայմանագրերի արժեքը նախօրոք, եւ միշտ կարելի է հաշվարկել, թե ինչքան կարժենա համակարգի երաշխիքային սպասարկումը, ասենք, 5 տարի հետո:

Այս ամենով հանդերձ, համաձայն անկախ վերլուծությունների, VxRail-ի շահագործման ընդհանուր արժեքը ավելի քան 30%-ով ցածր է մրցակիցներից:

Մատչելիության եւ անթերի տեխնիկական լուծումների շնորհիվ, Dell EMC հիպեր համակցված համակարգերը 2018 թվականին գրավել են առաջին տեղը ողջ աշխարհում՝ ավելի քան 14 000 իրականացված նախագծերով, եւ ապահովել ավելի քան 140% աճ՝ նախորդ տարվա համեմատ, ինչը կազմել է համաշխարհային HCI շուկայի շուրջ 50%-ը:

 

NETCORE ընկերությունը ապահովում է VxRail համակարգի ներդրման ամբողջական ցիկլը՝ սկսած առաջարկվող լուծման փորձարկումից տեստային կենտրոնում կամ հեռակա եղանակով, մինչ համակարգի նախագծումը եւ տեղադրումը DELL EMC սերտիֆիկացված մասնագետների կողմից, ամեն ինչ ներառված տարբերակով:

Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ: