Panduit PoE extender` UTP մինչեւ 610 մետր

Տեսախցիկների եւ այլ PoE սարքավորումների մեծ նախագծերում, հատկապես, երբ լինկերի երկարությունը մոտենում է սահմանային 100 մետրին, միշտ անհրաժեշտություն է առաջանում կիրառել լրացուցիչ տեխնիկական միջոցներ՝ IDF տուփեր, կամ օպտիկական լինկեր, ապահովելու համար սարքավորումների հուսալի կապը եւ հոսանքի փոխանցումը: Ընդ որում, լրացուցիչ խնդիրներ են առաջանում առավելապես էլեկտրականության PoE փոխանցման հետ, քանի օր օպտիկական մալուխը էլեկտրականություն չի փոխանցում, իսկ ամեն տեղ ապահովել անխափան սնուցում` դժվար խնդիր է: Այս ամենն ի վերջո բերում է ենթակառուցվածքի արժեքի ավելի քան 80%-ով ավելացման:

PANDUIT-ը ներկայացնում է 1 եւ 4 պորտանոց PoE Extender սարքավորումներ, որոնց օգնությամբ լինկերը կարելի է հասցնել մինչեւ 610 մետրի` 100Mbps արագությամբ:

Ընդ որում, հոսանքի սնուցման բլոկը պարտադիր չէ, քանի որ սարքավորումը կարող է սնուցվել սվիչից, եթե պորտի հզորությունը բավարար է, ասենք, 4 միացման համար:

Այս բացառիկ լուծումը թույլ է տալիս հեշտությամբ նախագծել եւ իրականացնել մեծ նախագծերը՝ առանց օպտիկական մալուխի, մեդիա կոնվերտերների եւ այլ միջանկյալ սարքավորումների՝ պարզապես UTP մալուխի օգնությամբ:

 

NETCORE ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է PANDUIT-ի ողջ արտադրանքը Հայաստանում:
Տեխնիկական մանրամասների, նախագծման եւ Panduit-ի լուծումների վերաբերյալ խորհրդատվության համար դիմեք մեզ: