ARUBA 340 սերիայի անլար հասանելիության կետեր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ հաճախ մեզ դիմում են կազմակերպություններ, որոնք ունեն տարբեր խնդիրներ իրենց անլար համակարգերի հետ՝ թույլ ազդանշան, կապի վատ որակ, անհասկանալի անվտանգության համակարգ եւ այլն:

Դա զարմանալի չէ, քանի որ հայաստանյան շուկայում առկա են բազմաթիվ անհայտ արտադրողների, կասկածելի որակի սարքավորումներ, որոնց աշխատանքի մասին կարելի է դատել միայն դրանց առաջացրած խնդիրներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շուկայի առաջատար ընկերություններից մեկի՝Hewlett Packard Enterprise ընկերության արտադրության Aruba 340 սերիայի նորագույն անլար հասանելիության կետերը (wireless access points), ներկայացնելով դրանց հնարավորությունների մի փոքրիկ մասը:

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Սարքավորումները արտադրվում են երկու տարբերակով՝ արտաքին եւ ներքին ալեհավաքներով: Մոդելները կրում են համապատասխանաբար՝ Aruba AP-344 եւ Aruba AP-345 անվանումները:

Սարքավորումներն ունեն.

  • Dual Radio 4×4 802.11ac Multi-User MIMO (wave 2)
  • HPE SmartRate uplink Ethernet port (NBase-T, 100/1000/2500)
  • PoE failover Ethernet պորտերի միջեւ
  • Bluetooth Low-Energy (BLE) radio
  • Advanced Cellular Coexistence — խանգարող հաճախությունների ազդեցության նվազեցում
  • QoS` կապի որակի նկատմամբ զգայուն համակարգերի համար
  • Aruba AppRF տեխնոլոգիա, որը կատարում է ավելի քան 1500 ծրագրերի դասակարգում եւ տրաֆիկի կառավարում
  • AirMatch եւ Adaptive Radio Management տեխնոլոգիաներ՝ ռադիո հաճախությունների կառավարման եւ օպտիմիզացման համար
  • Aruba Secure Core՝ անվտանգության ապահովման համակարգ
  • Intelligent Power Monitoring ՝ սարքավորման հոսանքի ծախսի վերահսկողության համակարգ:

Ինչպես տեսնում ենք, այս անլար հասանելիության կետերը ունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք  չկան անգամ բազմաթիվ ժամանակակից երթուղիչներում: Նման հնարավորությունններ եւ բարդ ծրագրային լուծումներ, հասկանալի պատճառներով, կարող են ունենալ միայն առաջատար արտադրողների սարքավորումները:

Օրինակ, շնորհիվ ֆիրմային ClientMatch տեխնոլոգիայի, 340 սերիայի հասանելիության կետերը ինքնուրույն հայտնաբերում են ցանցում աշխատող 802.11ac Wave 2 ստանդարտի սարքավորումները եւ սպասարկում դրանք առավելագույն արագությամբ՝ MU-MIMO սկզբունքով, իսկ մնացած` 802.11n/ac սարքավորումները սպասարկվում են առանձին:

Աշխատանքի կազմակերպման նման սկզբունքը բերում է արագագործության շատ մեծ աճի, ի հաշիվ անլար կետի ծանրաբեռնվածության նվազման:

340 սերիայի հասանելիության կետի ընդհանուր արագագործությունը հասնում է 3.0Gbps-ի 2.4Ghz/5Ghz հաճախականությունների դեպում, իսկ կրկնակի 5Ghz հաճախականության դեպքում՝ 4.3Gbps:

Նման պայմաններում, բնականաբար, անհրաժեշտ է NBASE-T (802.3bz) ստանդարտի կիրառումը, քանի որ մուտքային ցածր արագությունները պարզապես անիմաստ կդարձնեն սարքավորման արագագործությունը:

Aruba 340 սերիայի սարքավորումներն ունեն նաեւ ներկառուցված Bluetooth Low-Energy համակարգ, որն օգտագործվում է սարքերի կառավարման, ճշգրիտ տեղորոշման եւ այլ սարքավորումների հետ հաղորդակցման նպատակով:

 

ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
340 սերիայի սարքավորումների տեղադրումը կարելի է իրականացնել ինչպես առանձնացված, այնպես էլ կենտրոնացված կառավարմամբ: Բնականաբար, Aruba Mobility Controller-ի օգտագործումը թույլ է տալիս ներդնել այնպիսի ընդլայնված ֆունկցիաներ, ինչպիսիք են  սարքավորումների կենտրոնացված կառավարումը, տվյալների գաղտնագրումը, անվտանգության տարբեր կանոնների կիրառում եւ այլն:

Առանձնացված եղանակի դեպքում ենթակառուցվածքը կառավարվում է հասանելիության կետերից մեկի կողմից, սակայն, ցանցի ընդլայնմանը զուգընթաց, հեշտությամբ կարելի է անցում կատարել կենտրոնացված կառավարմամբ մոդելին՝ ձեռք բերելով միայն կառավառման սարքը, առանց բարդ միգրացիայի:

Հնարավորություն կա նաեւ սարքավորումը կիրառել Remote AP եղանակով՝ առանձնացված ստորաբաժանումների համար, Air Monitor եղանակով՝ որպես անլար պաշտպանության սարք, կիրառելով Aruba-ի IDS համակարգը, Spectrum Analyzer եղանակով՝ հայտնաբերելու համար ռադիո հաճախականությունների  աղմուկները եւ աղբյուրները, ինչպես նաեւ որպես Secure Enterprise Mesh պորտալ կամ կետ:

 

ԱՄՓՈՓՈՒՄ
Բնականաբար, տեխնիկական բլոգի ֆորմատում հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել նման սարքավորումների բոլոր հնարավորությունները, սակայն մեկ բան ակնհայտ է, որ բոլոր ստանդարտների պահպանմամբ եւ բարձր արագագործությամբ նախագծեր իրագործելուց, հնարավոր բարդություններից խուսափելու լավագույն եղանակը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների արտադրանքի օգտագործումն է:

Պետք չէ կարծել, որ 802.11ac Wave 2 ստանդարտի անլար հասանելիության կետը նույնիսկ ամենաանհայտ արտադրողից շատ ավելի մատչելի կլինի քան շուկայի առաջատարների արտադրանքը: Բացի այդ, խոշոր արտադրողների կողմից մեծ նախագծերի դեպքում տրամադրվում են նաեւ մեծ զեղչեր:

Անհրաժեշտ է հիշել նաեւ ռադիո ճառագայթման վնասակարության մասին, հատկապես հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում, մեծ ձեռնարկություններում՝ որտեղ մարդիկ լինում են երկար ժամանակով: Եվ եթե հայտնի ընկերությունները ամենայն խստությամբ պահպանում են անվտանգության բոլոր ստանդարտները, ապա պարզ չէ, ինչ սերտիֆիկացում են անցնում կասկածելի ծագման սարքավորումները:

NETCORE ընկերությունը իր անլար լուծումները իրականացնում է բացառապես լավագույն արտադրողների սարքավորումներով, սերտորեն համագործակցելով արտադրող ընկերություններ հետ:

Հարցերի, խորհրդատվության, լուծումների քննարկումների համար միշտ կարող եք դիմել մեզ: