Մուլտի-գիգաբիթ ցանցեր

Կազմակերպության ներսում ինֆորմացիոն հոսքերի աճը ստիպում է մշտապես կատարելագործել ինֆորմացիայի ստացման եւ հաղորդման գոյություն ունեցող եղանակները, մշակել նոր ստանդարտներ, նորացնել ցանցի հիմնական (core) եւ հասանելիության ապահովման (access) մակարդակների սարքավորումները:

Եթե խնդիրները ինչ որ չափով լուծված են հիմնական (core) մակարդակում՝ օպտիկական մալուխների եւ 10GbE լինկերի օգնությամբ, որոնք հանդիսանալով 802.3bz ստանդարտի բաղկացուցիչ մաս, ի սկզբանե օգտագործվել են տվյալների մշակման կենտրոններում՝ պահպանման համակարգերի, սերվերների եւ այլ սարքավորումներ միացման համար, ապա ամեն ինչ այդքան միանշանակ չէ վերջնական սարքերի (endpoints) դեպքում:

10GbE ստանդարտով աշխատող վերջնական սարքավորումներ (endpoints) շատ քիչ են: Փոխարենը այդ սարքավորումները՝ դյուրակիր համակարգիչները, վաճառքի տերմինալները, տեսախցիկները եւ այլն, անցում են կատարում անլար միացման արագագործ համակարգերի:

Սա իր հերթին մեծացնում է անլար հասանելիության կետերի ծանրաբեռնվածությունը եւ անհրաժեշտություն է դարձնում անլար հասանելիության նոր՝ 802.11ac (WI-FI 5) եւ 802.11ax (WI-FI 6) կիրառումը:

Սրան զուգընթաց, աճում են նաեւ սարքավորումների հզորությունները, հետեւաբար եւ PoE պահանջարկը։ Եթե, օրինակ, անցյալում անլար կետերը հաճախ ծախսում էին 15W հոսանք, ապա ժամանակակից անլար հասանելիության կետերն արդեն պահանջում են 30W հոսանք:

Նոր սերնդի՝ 802.11ax կետերը կպահանջեն ավելին, քանի որ պետք է ապահովել 8×8 MU-MIMO հզորությամբ աշխատանքի համար անհրաժեշտ հոսանքը:

Համաձայն 802.3bt ստանդարտում 2018թվականի սեպտեմբերին կատարված փոփոխությունների, կազմակերպությունները, որոնք նախատեսում են մուլտի-գիգաբիթ ցանցերի կառուցումը, պետք է հաշվի առնեն, որ սվիչերը պետք է կարողանան ապահովել 60-90W յուրաքանչյուր անհրաժեշտ պորտի համար:

Ստանդարտիզացվել են նաեւ 2.5GbE արագությունը՝ Cat 5e (մինչեւ 100մ), 5GbE արագությունը՝ Cat6 (մինչեւ 100մ)մալուխներով: 10GbE արագությունը, ինչպես նախկինում, Cat 6A մալուխներով:

Սա գործնականում նշանակում է, որ կազմակերպությունները, որոնք նախատեսում են անցում կատարել բարձր արագությունների, պետք է սստուգեն նաեւ իրենց գոյություն ունեցող մալուխային ենթահամակարգերը եւ անհրաժեշտության դեպքում ծախսերի մեջ անպայման հաշվարկեն մալուխային ցանցի թարմացման արժեքը:
Օրինակ, Panduit ընկերությունն արդեն իսկ սերտիֆիկացրել է իր ողջ տեսականին այս ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով եւ բարձր հոսանքների դեպքում մալուխների ջերմաստիճանային ռեժիմները, միացման դետալների նկատմամբ տեխնիկական եւ մեխանիկական պահանջները: Ընդ որում, Panduit-ը խորհուրդ է տալիս հաշվի առնելով ինֆորմացիոն հոսքի եւ հոսանքի նկատմամբ պահանջների աճի տեմպերը, օգտագործել բացառապես Cat 6A:

Ընդհանրապես, պետք է մալուխային համակարգին վերաբերվել ամենայն լրջությամբ, քանի որ հայաստանյան շուկայում առկա շատ լուրջ բրենդերից բացի՝ AMP, Molex, Nexans, Panduit, վաճառվում են նաեւ բոլորովին անհայտ արտադրողների, պղնձի ակնհայտ բացակայությամբ, անհայտ ծածկույթով եւ մեկուսացմամբ մալուխներ, որոնք ոչ միայն չեն ապահովում անգամ տարրական Cat 5e ստանդարտի պահանջները, այլեւ բարձր հոսանքների դեպքում կարող են անգամ դառնալ կարճ միացման պատճառ, շարքից հանելով ցանցային ենթակառուցվածքը եւ ակտիվ սարքավորումները՝ լավագույն դեպքում կամ դառնալ հրդեհի պատճառ:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ ժամանակակից ձեռնարկությունները փոխում են անլար հասանելիության կետերը յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ ինֆորմացիայի հոսքի ավելացման պատճառով, իսկ սվիչերը փոփոխվում են 5-7 տարին մեկ: Այդ պատճառով, սվիչերի ընտրությունը եւս պետք է կատարվի այնպես, որպեսզի ապահովվի անլար ցանցի կետերի փոփոխման առնվազն 1-2 ցիկլ:

HPE ARUBA 2930M — ապահովում է մինչր 60W` յուրաքանչյուր միացման համար

 

Վերջում ավելացնենք, NETCORE ընկերությունը հանդիսանում է համաշխարհային առաջատար APC, Axis, Cisco, Juniper Networks, Panduit, Ruckus, STULZ եւ այլ ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում: Մեր ցանցային, ենթակառուցվածքային լուծումները նախագծվում են արտադրողների մասնագետների հետ համատեղ, տեղադրումն իրականացվում է սերտիֆիկացված մասնագետների կողմից, ֆիրմային գործիքներով, տեղադրման նյութերով եւ պարագաներով, ստանդարտներին համապատասխան թեստավորմամբ եւ մակնշմամբ: