FORTINET FortiClient նոր սերնդի անվտանգության համակարգ

Fortinet ընկերությունը հանդիսանում է ցանցային անվտանգության ապահովման տեխնիկական միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերության արտադրության FortiGate (NGFW), FortiMail, FortiSandbox, FortiDDoS եւ այլ համակարգերը տարիներ շարունակ զբաղեցնում են ամենաբարձր դիրքեր բոլոր կարեւորագույն թեստերում:

Այս համակարգերը, սակայն, հիմնականում պաշտպանում են կազմակերպության ցանցի արտաքին եզրագիծը՝ առանց վերահսկելու ներքինը: Հաշվի առնելով աշխատակիցների սեփական սարքավորումների՝ պլանշետների, հեռախոսների, դյուրակիր համակարգիչների եւ ինֆորմացիայի փոխանակման բազմաթիվ այլ սարքերի օրեցօր աճող քանակը, պարզապես անհրաժեշտություն է ունենալ այդ սարքավորումների վերահսկման հստակ գործիքակազմ:

Նմանատիպ խնդիրների լուծման համար Fortinet ընկերությունն առաջարկում է FortiClient ծրագրային համակարգը, որն իրենից ներկայացնում է.

  1. Բարձրակարգ հակավիրուսային համակարգ, Fortinet Security Fabric գլոբալ հակավիրուսային ցանցին միացման հնարավորությամբ,
  2. Ծրագրային երթուղիչ (Application Firewall),
  3. Վեբ զտիչ (Web filter),
  4. Համակարգի անվտանգության հսկիչ (Vulnerability scanner),
  5. Ընկերության ցանցային քաղաքականության հսկիչ (Compliance & Telemetry),
  6. VPN համակարգ:

Համակարգը ամբողջովին վերահսկում է ցանցին միացող համակարգիչը եւ եթե այն չունի նոր հակավիրուսային բազաներ, կամ օպերացիոն համակարգի վերջին թարմացումներ, կամ վարակված է համակարգչային վիրուսով, ապա կարող է արգելափակել պոտենցիալ վտանգավոր սարքավորման մուտքը ցանց՝ ստիպողաբար տեղադրելով ցանցային քաղաքականությամբ նախատեսված անհրաժեշտ թարմացումները եւ կատարելով անհրաժեշտ գործողությունները:

Ընդ որում՝ հակավիրուսային ծրագրերը բացարձակ անվճար են անհատական օգտագործման համար: Այսինքն, կարելի է պարզապես պաշտոնական էջից ստանալ եւ տեղադրել ծրագիրը: Համակարգը աշխատում է Windows, MacOS, Linux, iOS, Android, Windows 10 Phone եւ Chromebook/Chrome միջավայրերում:

Fortinet-ը լիցենզավորում է միայն այս անվտանգության համակարգի կենտրոնացված կառավարման վահանակը՝ FortiClient EMS-ը (Enterprise Management System):
Նշենք, որ FortiClient EMS-ը եւս անվճար է մինչեւ 10 օգտագործողների դեպքում` առանց ժամանակային սահմանափակման: Այսպիսով փոքր ձեռնարկությունները եւս կարող են ամբողջովին անվճար օգտագործել այս համակարգը:

Միջին եւ մեծ ձեռնարկությունների համար կառավարման վահանակը լիցենզավորվում է 100 օգտագործողից սկսած, 100-ական քայլով: 100 լիցենզիայի արժեքը կազմում է մոտ 300 000 դրամ՝ մեկ տարվա համար, այսինքն, մեկ օգտագործողի լիցենզիան արժե 3000 դրամ:

Կառավարման համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն են.
OS: Windows Server 2008 x64
CPU: 2.0Ghz Dual Core կամ 2 vCPU
RAM: 4Gb
HDD: 40Gb

Այս լուծումը հատկապես անթերի է FortiGate երթուղիչների հետ օգտագործման դեպքում՝ կատարյալ ինտեգրման շնորհիվ: Մեր ընկերությունն ունի բազմաթիվ իրականացված նախագծեր Հայաստանում, այդ թվում լավագույն դպրոցներում, որտեղ հատկապես կարեւոր է անվտանգությունը եւ անվտանգ, ֆիլտրված ինտերնետը:

Անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել նաեւ թեստային սարքավորումներ, կատարել համակարգի ցուցադրություն, օգնել նախագծման եւ ներդրման հարցում:

Հարցերի դեպքում դիմեք մեզ: