Windows Server 2008 End of Life

Ինչպես արդեն գիտենք, Microsoft Windows Server 2008 գործառնական համակարգի ընդլայնված սպասարկման ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունվարի 20-ին: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած, համակարգն այլեւս չի նորացվի եւ չեն ֆիքսվի հայտնաբերված ծրագրային սխալները եւ անվտանգության համակարգերը:

Եթե դուք դեռեւս օգտագործում եք այս համակարգերը, մեր ընկերությունը, հանդիսանալով Microsoft ընկերության պաշտոնական գործընկեր, առաջարկում է խորհրդատվություն եւ օգնություն՝ միգրացիայի կազմակերպման հարցում:

Միգրացիայի տարբերակները երկուսն են.

Միգրացիա դեպի Microsoft Asure

Միգրացիա դեպի Windows Server 2019

Դուք կարող եք հեշտությամբ տեղափոխել ձեր աշխատանքային հզորությունները Azure, որպես վիրտուալ մեքենաներ, այնուհետ, երեք տարիների ընթացքում, կարող եք անվճար թարմացնել համակարգերը մինչեւ ընթացիկ տարբերակներ, ինչպես նաեւ ստանալ մինչեւ 80% զեղչ՝ օգտագործելով ունեցած արտոնագրերը: Եթե ցանկանում եք պահպանել սովորական աշխատանքային միջավայրը, ապա կարող եք անցում կատարել Windows Server 2019 համակարգին՝ օգտագործելով նորագույն լուծումները եւ կոնտեյներային տեխնոլոգիաները, ներկառուցված անվտանգության համակարգերը:

Երկու տարբերակների ընտրության դեպքում էլ մեր մասնագետները պատրաստ են տրամադրել համապարփակ խորհրդատվություն, ինչպես նաեւ նախագծել եւ կազմակերպել միգրացիայի գործընթացը:

Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ: