Բջջային հեռախոսների առաջին տասնյակները՝ ըստ ճառագայթման ուժգնության

Գերմանիայի Ճառագայթային Պաշտպանության Դաշնային Գրասենյակը (Bundesamt für Strahlenschutz) հրապարակել է ամենաուժեղ եւ ամենաթույլ ճառագայթումն ունեցող բջջային հեռախոսների առաջին տասնյակները:

Ճառագայթման չափումներն անց են կացվել բջջային հեռախոսի՝ ականջի մոտ գտնվելու դիրքում:

Չնայած, որ աշխարհում չկան միասնական չափանիշներ ճառագայթման անվտանգ մակարդակի վերաբերյալ, Գերմանիայում շրջակա միջավայրի վրա անվտանգ ազդեցության Der Blau Angel` Կապույտ հրեշտակ սերտիֆիկացիան շնորհվում է միայն 0.6 Վատտ/Կգ-ից ցածր ճառագայթում ունեցող սարքավորումներին:

Նախ ներկայացնենք ամենաբարձր ճառագայթումն ունեցեղ հեռախոսների տասնյակը.

Ինչպես տեսնում ենք, այս հեռախոսները 2-ից 3 անգամ գերազանցում են անվտանգ համարվող ճառագայթման շեմը:
Հիշեցնենք, որ սովորական Bluetooth ականջակալները ունեն ավելի քան 1000 անգամ ավելի ցածր ճառագայթում` 0.001 Վատտ/Կգ: Այսինքն, օգտագործելով սովորական Bluetooth ականջակալներ, կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել վտանգավոր ճառագայթման ազդեցությունը հատկապես գլխի շրջանում:

Այժմ ներկայացնենք ամենաանվտանգ ականջակալների առաջին տասնյակը:

Փաստորեն, երկու ցուցակների առաջատարների ճառագայթումը տարբերվում է ավելի քան 10 անգամ:

Նշենք նաեւ, որ խոսքը վերաբերվում է տեխնիկապես անթերի վիճակում գտնվող հեռախոսներին:  Պարզ չէ, թե ինչ ճառագայթման մակարդակ ունեն վնասված, ոչ պաշտոնական մասերով վերանորոգված, ինչպես նաեւ անհայտ արտադրողների եւ անհայտ պայմաններում սերտիֆիկացված հեռախոսները:

Այդ պատճառով, ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով, խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում միշտ օգտագործել հնարավորինս որակյալ անլար կամ լարով ականջակալներ:

 

NETCORE ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ Jabra եւ Platronics ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում: Մեզ մոտ միշտ կարող եք ստանալ մանրաման տեղեկություն եւ ձեռք բերել այս ընկերությունների արտադրության ցանկացած մոդել:

Իրականացնում ենք նաեւ երաշխիքային եւ հետ երաշխիքային սպասարկում: