NETCORE ընկերությունը հանդիսանում է աշխարհահռչակ Dell EMC ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում եւ առաջարկում է այդ ընկերության սերվերների ողջ տեսականին՝ բոլոր ոլորտների եւ չափերի ընկերությունների համար: Ընդ որում, ամենամեծ պահանջարկ ունեցող սերվերները եւ պահեստամասերի ամենալայն տեսականին միշտ առկա են մեր պահեստում:

 

Փոքր եւ միջին բիզնեսի համար առաջարկում ենք Dell PowerEdge Tower կամ PowerEdge Rack կրտսեր սերիայի սերվերներ, որոնք օպտիմիզացված են հատկապես այդ սեգմենտի խնդիրների լուծման համար, մատչելի են, չեն պահանջում շահագործման հատուկ պայմաններ:

Այս սերվերներում կարելի է օգտագործել նաեւ սովորական համակարգիչների մասեր՝ հիշողության մոդուլներ կամ SSD դիսկեր, եթե կա նման անհրաժեշտություն:

 

Միջին բիզնեսի, ֆինանսական, ապահովագրական ոլորտի եւ արդյունաբերական ընկերությունների համար առաջարկվում են Dell PowerEdge Rack ամենաարդիական սերվերներ՝ 1,2 եւ 4  միավոր բարձրությամբ, նորագույն պրոցեսորներով եւ արագագործ հիշողությամբ: Սերվերները ունեն արտադրման բացառիկ որակ եւ հուսալիություն:

Տրամադրվում է 3 տարվա լիարժեք երաշխիք՝ ՀՀ տարածքում գտնվող սերվիս կենտրոններում սպասարկմամբ:

Խոշոր բիզնեսի, բանկային, խոշոր ապահովագրական եւ այլ կրիտիկական կարեւորության ձեռնարկություններին առաջարկում ենք մոդուլային լուծումներ՝ Dell PowerEdge M1000e Blade կամ Dell PowerEdge MX7000 մոդուլային համակարգի հիման վրա:

Այս լուծումները բացառիկ են իրենց հզորությամբ եւ արագագործությամբ, ընդլայնման ճկունությամբ եւ հուսալիությամբ: Նման սերվերներում բոլոր հանգույցները կրկնօրինակված են եւ մի հանգույցի շարքից դուրս գալու դեպքում համակարգի կառավարումն իսկույն փոխանցվում է կրկնօրինակված հանգույցին:

Սերվերների հետ տրամադրվող Dell EMC ընկերության կողմից արտադրվող ծրագրային հատուկ միջոցների կիրառմամբ էլ ապահովվում է համակարգում պահպանվող եւ մշակվող բոլոր տվյալների ռեզերվային պատճենումը եւ վերականգնումը՝  ինֆորմացիայի կրիչների վնասման դեպքում:

 

NETCORE ընկերությունը ապահովում է նշված բոլոր սերվերների ներդրման բոլոր փուլերը, սկսած տեխնիկական առաջադրանքի մշակումից, մինչեւ տեղադրումը եւ շահագործման հանձնումը: Նախագծման աշխատանքները համաձայնեցվում են արտադրողի հետ` հնարավոր սխալները բացառելու եւ հնարավորինս օպտիմալ լուծումներ առաջարկելու նպատակով:

Մեր ընկերությունն ունի նաեւ սպասարկման եւ սարքավորումների փոխարինման հատուկ ծառայություններ, ընդհուպ Onsite 2x24x7 պայմաններով` շարքից դուրս եկած սարքավորման փոխարինում պատվիրատուի տարածքում, 2 ժամվա ընթացքում, շուրջօրյա, շաբաթը 7 օր:

Բացի այդ, միշտ կարող եք դիմել մեզ, եթե ունեք ինչ որ հարց, խնդիր կամ առաջարկ՝ կապված Dell EMC ընկերության արտադրանքի հետ: