NETCORE ընկերությունը հանդիսանում է սերվերային կենտրոնների համար ենթակառուցվածքային լուծումներ արտադրող համաշխարհային առաջատար APC, Panduit եւ STULZ ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում:

 

APC ընկերությունը հանդիսանում է Schneider Electric կոնցեռնի ստորաբաժանումը: Ընկերությունը հայտնի է իր անխափան սնուցման հուսալի եւ բարձրակարգ համակարգերով:

Չնայած այն հանգամանքին, որ մեր շուկայում ներկայացված են բազմաթիվ այլ ընկերությունների արտադրության անխափան սնուցման սարքեր, մեր նախագծերում մենք նախապատվությունը տալիս ենք բացառապես այս ընկերության արտադրանքին, քանի որ APC-ն ունի ինչպես սարքավորումների ամենալայն տեսականի, այնպես էլ պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում եւ մատակարարման, երաշխիքային սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

 

Panduit ընկերությունը հանդիսանում է տվյալների մշակման կենտրոնների մալուխների եւ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ կրող համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող:

Ընկերությունն իր ողջ արտադրանքի համար տրամադրում է 25 տարվա համակարգային երաշխիք:

Panduit-ի բարձրակարգ ցանցային պահարանները, մալուխային կազմակերպման բլոկները, բոլոր դասերի մալուխները եւ դրանց կցամասերը, ինչպես նաեւ տեղադրման համար անհրաժեշտ գործիքները, մակնշման պարագաները մշտապես առկա են մեր պահեստում: Խոշոր նախագծերի համար տրամադրվում են հատուկ զեղչեր:

 

 

STULZ ընկերությունը մասնագիտանում է սերվերային կենտրոնների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների այլ ոլորտների համար սառեցման համակագերի արտադրության մեջ:

STULZ-ի արտադրանքը աչքի է ընկնում բարձր հուսալիությամբ եւ համապատասխանում է շրջակա միջավայրի անվտանգության ամենաբարձր եվրոպական ստանդարտներին:

Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս նաեւ նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի ծախսը, տարեկան կրտվածքով խնայելով քան 40%, իսկ բարձր լեռնային շրջաններում` ավելի քան 60% էլեկտրաէներգիա: Ընկերության նորագույն չիլլերային համակարգի վերաբերյալ մեր հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ այս համակարգերը վաղուց արդեն մեծ հաջողությամբ շահագործվում են են հայկական բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների կողմից՝ շնորհիվ իրենց բացառիկ հուսալիության եւ ցածր շահագործման ընդհանուր արժեքի (TCO):

NETCORE ընկերությունը հանդիսանում է այս արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ իրականացնում այս ենթակառուցվածքային լուծումների ներդրման եւ սպասարկման ողջ ցիկլը:

Նշված համակարգերի ողջ նախագծային աշխատանքը կատարվում է արտադրողների հետ համատեղ, նրանց սերտիֆիկացված մասնագետների վերահսկողությամբ: Տեղադրումը եւ սպասարկումը նույնպես իրականացվում է արտադրողների կողմից սերտիֆիկացված, բարձրակարգ մասնագետների կողմից:

Ենթակառուցվածքային լուծումների վերաբերյալ ցանկացած հարցով դիմեք մեզ եւ մենք կտրամադրենք անհրաժեշտ խորհրդատվություն: