Dell EMC DP4400

Dell EMC ընկերությունը ներկայացնում է DP4400 նոր սերնդի ծրագրա-ապարատային համակցված (coverged) համակարգը (IDPA – Integrated Data Protection Appliance): Այն թույլ է տալիս իրականացնել տվյալների պահպանումը, ռեպլիկացիան, դեդուպլիկացիան, փնտրումը, վերլուծությունը, անմիջական հասանելիությունը եւ վերականգնումը:

DP4400 համակարգի օգնությամբ տվյալների պաշտպանությունը կատարվում է շատ հեշտ եւ պարզ եղանակով եւ չի պահանջում հատուկ գիտելիքներ: Ընդ որում, համակարգը բավականաչափ կոմպակտ է՝ ընդամենը 2U, սակայն կարող է պահպանել մինչեւ 96Tb ծավալ՝ առանց լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտության: DP4400 համակարգի նվազագույն կոնֆիգուրացիան 8TB է:

Տեխնիկական Տվյալներ
Դեդուպլիկացիայի աստիճան՝ մինչեւ 55:1
4 անգամ ավելի խիտ ծավալ՝ 2U չափում
Սկավառակներ՝ SAS, SATA
Առավելագույն արագագործություն՝ 9TB/ժամ

Հիշեցնենք, որ համակարգում արդեն իսկ ներառված են տվյալների մշակման համար անհրաժեշտ բոլոր ծրագրային փաթեթները եւ անհրաժեշտ լիցենզիաները: Անհրաժեշտության դեպքում կարող ենք իրականացնել նաեւ համակարգի ցուցադրությունըL

Ձեր կարեւորագույն տվյալների պահպանման համար ձեռք բերելով այս համակարգը NETCORE ընկերությունից, կստանաք համակարգի ներդրման, ուսուցման եւ տարեկան սպասարկման ծառայություններ:

Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեր վաճառքների բաժնի հետ: