
Ինչպես արդեն գիտենք, Microsoft Windows Server 2008 գործառնական համակարգի ընդլայնված սպասարկման ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունվարի 20-ին: Սա նշանակում է, որ այդ ամսաթվից սկսած, համակարգն այլեւս չի նորացվի եւ չեն ֆիքսվի հայտնաբերված ծրագրային սխալները եւ անվտանգության համակարգերը:
Եթե դուք դեռեւս օգտագործում եք այս համակարգերը, մեր ընկերությունը, հանդիսանալով Microsoft ընկերության պաշտոնական գործընկեր, առաջարկում է խորհրդատվություն եւ օգնություն՝ միգրացիայի կազմակերպման հարցում:
Միգրացիայի տարբերակները երկուսն են.
Միգրացիա դեպի Microsoft Asure
|
Միգրացիա դեպի Windows Server 2019
|
Դուք կարող եք հեշտությամբ տեղափոխել ձեր աշխատանքային հզորությունները Azure, որպես վիրտուալ մեքենաներ, այնուհետ, երեք տարիների ընթացքում, կարող եք անվճար թարմացնել համակարգերը մինչեւ ընթացիկ տարբերակներ, ինչպես նաեւ ստանալ մինչեւ 80% զեղչ՝ օգտագործելով ունեցած արտոնագրերը: | Եթե ցանկանում եք պահպանել սովորական աշխատանքային միջավայրը, ապա կարող եք անցում կատարել Windows Server 2019 համակարգին՝ օգտագործելով նորագույն լուծումները եւ կոնտեյներային տեխնոլոգիաները, ներկառուցված անվտանգության համակարգերը: |
Երկու տարբերակների ընտրության դեպքում էլ մեր մասնագետները պատրաստ են տրամադրել համապարփակ խորհրդատվություն, ինչպես նաեւ նախագծել եւ կազմակերպել միգրացիայի գործընթացը:
Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ: